Posted in Գրականություն

Քամու Համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Հանգիստ,գաղտնաբար,խախանդ

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Արդեն առույգ,աշխույժ,ակտիվ

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Անհանգիստ,նյարդայնացած,ուժեղ

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Փոթորիկ,անհանգիստ։

Posted in Գրականություն

Ռոդարիական օրեր.Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան
Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:
Նա բարի էր,սիրում էր հարմարավետություն,և թռչուններին կերակրելուց նա փորձում էր կարոտ հանել ժամանակին իրեն լքած թոռներից։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:
Նրանք չար էին, բայց նույնպես կարոտում էին իրենց զավակներին,նախանձ էին։

… Ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:
Չեմ կարծում որ նա խելագար էր, երևի ուղղակի փորձում էր ընկեր գտներ։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:
Մտածում եմ որ, պետք չէ փորձել վերադարձնել նրանց, բայց զավակները պետք է չմոռանային տատիկին։

Posted in Գրականություն

Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը

Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

Նմանություն 1՝ մեր դպրոցում չեն կրառվում ոչ մի տեսակի ֆիզիկական պատիժներ

Նմանություն 2՝ մեզ մոտ հիմնական առարկաները չեն կրոնն ու հայոց լեզուն

Նմանություն 3՝ մեր դպրոցը տալիս է դասվանդմանը գործնական բնույթ՝ ընտրության դասեր անցկացնելով

Նմանություն 4 ՝ մեր դպրոցը նույնպեսբարձր էր գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։

Posted in Գրականություն

Ղազարոս Աղայան.Գրականություն

Կարդալ Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը:

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Իմ կարծիքով չարիքներն են դպրոցի վատ սիստեմը և մարդկանց մտավոր հոգնածությունը։

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Հին սիստեմի պատճառը, մեծ սերնդի հին մտածելակերպն է, որը հիմնված է սովետի ստանդարտների վրա։Երբ ոչինչ չի փոխվում, առաջանում է մտավոր հոգնածություն։

Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Իմ կարծիքով հիմիկվա ճարիքներից են, կրկին պետական դպրոցների սիստեմը` որը երեխաներին ստիպում է անգիր անել, ոչ թե սովորել (իհարկե մեր դպրոցը հաշվի մեջ չէ)

Posted in Գրականություն

Իտալական Գրականություն

բուցատի

Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.

Առնետները

  • Գլխավոր հերոսի կերպարում մարդկային ո՞ր գծերն են խտացված։

ազնիվ,բոլորին օգնող և հետաքրքրասեր

  • Կատվի կերպարն ի՞նչ է սովորեցնում։

Իմ կարծիքով կատվի կերպարը սովորեցնում է,ինքան էլ հոգնես խնդիրների դեմ պայքարելով նրանք միևնույն է լինելու են:Ինչքան էլ հոգնես նրանք միևնույն էն լինելու են և չպետք է հանձնվել:Կատուները հոգնեցին և ղադարեցին մուկ բռնելուց, այդ հարցում պետք չէ նրանց նմանվել:

  • Առնետներն ի՞նչ են խորհրդանշում պատմվածքում։

Նրանք խերհրդանշում են խնդիրները և այն, որ նրանց դեմ պետքէ պայքարել:Եթե նրանց նշանակություն չտաս նրանք չեն անհետանա:

  • Անհատ-հասարակություն հարաբերություններն ինչպե՞ս փոխվեցին․ իրական կյանքում լինո՞ւմ է այդպես, ինչո՞ւ:

?

  • Վախերի դեմ պայքարե՞լ․ թե՝ ոչ․ ինչո՞ւ, ինչպե՞ս (ստեղծագործական աշխատանք)։

Վախեր…

Կորսված օրերը

Continue reading “Իտալական Գրականություն”
Posted in Նախագծեր, Գրականություն

Մեդելին Փեթշ

3 տարեկանում Փեթշը սկսեց այցելել պարի և թատերական ստուդիաներ: Նրա ծնողները ծննդով Հարավային Աֆրիկայից են, իր կյանքի առաջին 10 տարիներին նա ապրել է Վաշինգտոնում: Նա ունի եղբայր: Միջին դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվեց Լոս-Անջելես:

Փեթշը 2014 թվականին նկարահանվել է Կոկա Կոլայի գովազդում: 2016 թվականի փետրվարին Փեթշը Ռիվերդեյլ հեռուստասերիալում ստացավ Շերիլ Բլոսսոմի դերը: 2017 թվականի մարտին նա «Պոլարոիդ» ֆիլմում ստացավ դեր:

14 տարեկանում Փեթշը դարձավ վեգան, նա դաստիարակվել է վեգանի ոգով: Նա նաև մասնակցել է «Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վերաբերմունքի» կազմակերպության աշխատանքին:

2020 թվականին բաժանվում է իր ընկեր, Թրեվիս Միլիսից։