Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն

Հիդրայի կառուցվածք

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը:

 Հիդրայի բազմացումը և զարգացումը

Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնուհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման իջով։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Posted in Քիմիա

Պարբերական համակարգի ստեղծումը

Պարբերական համակարգի ստեղծումը
Նպատակը՝

  • Համացանցից սովորողները ծնողների հետ միասին գտնել այն գիտնականների մասին տեղեկություններ,որոնք ստեղծել են պարբերական համակարգը
  • Անտուան ԼավուազիենՅոհան Դյոբերայները , Յուլիուս Լոթար ՄեյերըԴմիտրի Մենդելեևի, Լեոպոլդ Գմելի,Ավգուստ Կեկուլե,Ալեքսանդր Էմիլ Շանկուրտուա,Ուիլյամ Օդլինգը,Ջոն ՆյուլենդսԳյուստավ Հինրիքս:
  • Կարողանալ նյութերը բաժանել մետաղների և ոչմետաղների,և հասկանալ դրանց հատկությունների տարբերությունը 

Քննարկվող հարցեր

  1. Ինչու են դասակարգել տարրերը

 Քիմիական յուրաքանչյուր տարր ունի իր հատուկ անվանումն ու քիմիական նշանը:Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով:

  1. Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ

Քիմիական տարրերի անուններով անմահացել են նաև մեծ գիտնականների անունները՝ կյուրիում, ֆերմիում, էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում: Քիմիական տարրերի նշաններն ու անունները հաճախ կապված են լինում դրանց հայտնաբերման պատմության կամ օգտագործման հետ:

Неметаллы - Химия
  1. Ինչու էր թերի այդ դասակարգումը

որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ և ոչ մետաղներ, որոնք ունեն մետաղական հատկություններ:

  1. Պարբերական համակարգի ստեղծումը

Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը, որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի տարրերի պարբերականությունը ցույց տալու համար: Նա կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի դատարկ վանդակները: Նրա կանխագուշակումների մեծ մասը ճիշտ դուրս եկան: Նոր տարրերի հայտնագործմանն ու սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ լիակատար: Ժամանակակից պարբերական աղյուսակը ներկայումս ապահովում է քիմիական ռեակցիաների անալիզի համար անհրաժեշտ օգտակար հիմքը և շարունակվում է լայնորեն օգտագործվել քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ այլ գիտություններում:

  1. Մենդելեևի կյանքը և գործունեությունը

Դ. Ի. Մենդելեևը գիտության շատ բնագավառների հիմնարար հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ։ Նա դրել է լուծույթների տեսության հիմքը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը։ 1865-1890 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։

Ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 1911թ.-ին Էռնեստ Ռեզերֆորդը դիտարկեց, թե ինչպես է ոսկու նրբաթիթեղը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը Ռեզերֆորդն անվանեց ատոմի միջուկ: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի`   էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի: Ավելի ուշ պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Պրոտոններն ու նեյտրոնները կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից:

Պարբերությունը և նրա նշանակությունը

Անհրաժեշտ է յուրացնել քիմիական այբուբենը՝ տարրերի քիմիական նշանները: Դրանց օգնությամբ դուք կսովորեք գրել բառեր՝ քիմիական բանաձևեր, իսկ դրանց հիման վրա գրել նախադասություններ՝ քիմիական ռեակցիաների հավասարումներ:
Քիմիական տարրերի նշանները մեծապես նպաստել են քիմիայի զարգացմանը: Դա այբուբենի նման հանճարեղ մի գյուտ էր, որը հնարավորություն ընձեռեց՝ ցանկացած նյութի բաղադրություն արտահայտելու տարրերի նշաններից կազմված քիմիական բանաձևով և հասկանալի ներկայացնելու քիմիական փոխարկումները (ռեակցիաները):

Խմբեր և ենթախմբեր

Յուրաքանչյուր խումբ կազմված է երկու ենթախմբից` գլխավոր և երկրորդական:Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքր պարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկված են միայն մեծ պարբերությունների տարրեր:Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից:Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը: Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են:Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով: