Posted in Ստեղծագործում ենք միասին

Վախեր…

Մենք բոլորս ունենք վախեր:Պարտադիր չէ դա լինի ֆոբիա:Օրինակ ես, վախենում եմ կորցնել իմ ընկերներին:չգիտեմ ինչու, բայց իմ կարծիքով ես միակ մարդն եմ , ավ այդքան շատ է սիրում իր ընկերներին:Այդպիսի վախի դեմ ես չեմ փորձում պայքարել, քանի որ մտածում եմ, որ եթե ես չվախենամ հնարավոր է ես սկսսեմ ինձ այնպես դրսևորել, որ իմ ընկերներինին ցավ պատճառեմ:Վախենում եմ նաև մարդկանց ցավ պատճառելուց:փորձում եմ մի բան անելուց առաջ մտածեմ, ինչ կանեի ես, եթե ինձ հետ նույնպես վարվեին:Դրա դեմ ել չեմ պայքարում:Բայց կան վախեր որոնցից պետք է ազատվել:Օրինակ մարդկանց կարծիքից:Դու ապրում ես մեկ անգամ և եթե անընդհատ նայես ուրիշների կարծիքին և փորձես բոլորին գոհացնել, չես էլ հասցնի թարթել երբ արդեն ժամանակ չես ունենա մի փոքր էլ քեզ համար ապրես:Մի քանի տարի առաջ ես ունեի այդ վախը:Օրինակ եթե ես վաղը ուրիշ տեսքով գնամ դպրոց իմ մասին ինչ կմտածեն?:Նմանատիպ վախերից պետք է ազատվել, դրանք ձեզ չեն օգնի:

Posted in Պատմություն

Սելջուկյան զորքը

Երկրորդ պարապմունք՝

Շարունակություն

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի: