Posted in Без рубрики

Տիարի գրերից

Տիար Բլեյանի Օրագրից

Հաճելի է, երևի, երբ ուրիշները, հատկապես օտարները սկսում են  հետաքրքրվել քեզանով՝ կարևորելով քո գործը: Բայց… 1985-ից, 1989-ից սկսած՝ անընդհատ, մենք եղել և մնում  ենք որպես  հայաստանյան նախագիծ, սովորական հայաստանցու անսովոր դպրոց, անսովոր՝ մարդուն ուղղված հնարավորություններով, անսովոր՝ ուսուցման այս իրականությանն անծանոթ կազմակերպմամբ: Մենք հարուստի համար չենք եղել ու չենք, քննելով-ստուգումներով չենք ջոկում մեր սաներին (կարող էինք ու կարող ենք, չէ՞)։ Ավելին. մենք համոզված ենք, որ հասարակ մարդկանց միությունն է (հասարակությունը քաղաքացիական), որ չի կայանում մեզանում, և դա է հայոց նոր ողբերգությունն ու  հայաստանյան հանրակրթական  դպրոցի խնդիրը:

Այո, մենք մանկավարժության, մեթոդի դպրոց ենք. ինչպե՞ս ուսուցանել՝ կրթել սովորական մարդուն՝ իր նմանի հետ, իր նման մարդկանց մեջ ապրելու հեռանկարով ու ներկայով:

Այս հատվածը ես կուղղեի այն մարդկանց ովքեր վատ կարծիքի են մեր կրթահամալիրի մասին:Շատ գեղեցիկ հոդված էր, որը նկարագրեց մեր ամբողջ դպրոցը և հաղորդեց ոչ ամենը:Ես շատ եմ սիրում մեր դպրոցը և այդ հատվածը ինձ շատ գրավեց:Սա Տիարի առաջին գրերից է իր օրագրում: